Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ
02/10/2009 12:42
Կիսվել

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ

Գերմանական խոշոր ավտոարտադրողները հրապարակել են 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ամերիկյան շուկայում ավտոմեքենաների վաճառքը բնութագրող հիմնական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամսվա ընթացքում Porsche, BMW և Volkswagen ընկերություններն ապահովել են վաճառքի ծավալների աճ, իսկ Daimler ընկերության ավտոմեքենաների նկատմամբ ամերիկյան շուկայում գրանցվել է պահանջարկի անկում:

Այսպես, Porsche ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ շուկայում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 8,4%-ով: Հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է Porsche ընկերության արտադրության 1581 ավտոմեքենա:

BMW ընկերության ներկայացրած հաշվետվության համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ամերիկյան շուկայում վաճառվել է ընկերության արտադրության 19175 ավտոմեքենա, ընդ որում նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն աճել են 3,6%-ով:

Գերմանական մեկ այլ խոշոր ավտոարտադրող Volkswagen ընկերության հաշվետվության համաձայն այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն ապահովել են 1,5% աճ: Հաշվետու ամսվա ընթացքում վաճառվել է ընկերության արտադրության 17358 ավտոմեքենա, ընդ որում VW Jetta ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 8,5%-ով, իսկ VW Passat ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 55,8%-ով:

Daimler ընկերության ներկայացրած հաշվետվության համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով ընկերության վաճառքի ծավալներն ամերիկյան շուկայում գրանցել են անկում: Հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է ընկերության արտադրության 17799 ավտոմեքենա: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է 13,4%-ով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52