ԱՄՀ – ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումների համաձայն 2009 թվականի ընթացքում ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ տնտեսական անկումը կգրանցվի Հայաստանում:
ԱՄՀ-ն ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի վերաբերյալ իր դիտարկումները և կանխատեսումները հրապարակել է իր պաշտոնական կայքում: Հրապարակած վերլուծական տվյալների համաձայն Հայաստանում կարող է գրանցվել շուրջ 15.6% տնտեսական անկում: Նշենք, որ մինչ այս ԱՄՀ-ն 2009 թվականի համար կանխատեսել էր Հայաստանում ՀՆԱ-ի անկում շուրջ 10%-ով: