«ՕՐԱՆԺ»-Ը ՍՏԱՑԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏ ՄԱԼՈՒԽԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանյան ինտերնետ մատակարարող ընկերությունների թիվը գնալով ավելանում է, ինչը նպաստում է գների նվազեցմանը եւ որակի բաձրացմանը: Այսօր «Դիջիտեք էքսպո 2009» 5-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանն այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ում խոսքով` այսպիսի միջոցառումները նպաստում են նաեւ ինտենետային կապի որակի բարձրացմանը:
Գ. Սարգսյանի տեղեկացմամբ, ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը ստացել է ինտերնետ մալուխի անցկացման հնարավորություն, սակայն թե երբ վերջինս կկարողանա ինտերնետ մատակարարել` դեռեւս հայտնի չէ: