LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ 03/10/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները զգալիորեն նվազել են: Ամենամեծ անկումն արձանագրել է կապարի գինը` 4.95%, և կազմել 2114 դոլար:
3%-ից ավել նվազել են ալյումինի, պղնձի և ցինկի գները: Ալյումինի գինը նվազել է 3.74%-ով և կազմել 1827 դոլար, պղնձի գինը նվազել է 3.47%-ով և կազմել 5905 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 3.21%-ով և կազմել 1883 դոլար:
2%-ից ավել նվազել են նիկելի և անագի գները: Նիկելի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 17309 դոլար, իսկ անագի գինը նվազել է 2.91%-ով և կազմել 14255 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: