ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – ՓՈԽՎԵԼ ԵՆ ՈՐՈԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Հայաստանի բանկերի միությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-ից փոփոխվել են միությունում անցկացվող որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունների սակագները:
Համաձայն Հայաստանի բանկերի միության 30.09.2009 թ. խորհրդի նիստի որոշման, ս.թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանի բանկերի միությունում բանկերի մասնաճյուղի կառավարչի և մասնաճյուղի գլխավոր հաշվապահի պաշտոններում աշխատելու համար թեկնածուների որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման սակագները սահմանվել են.
– բանկի միջնորդությամբ դիմելու դեպքում` 10000 (տաս հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ)
– անձնական նախաձեռնությամբ դիմելու դեպքում` 20000 (քսան հազար) դրամ (ներառյալ ԱԱՀ)
Սահմանված սակագները ուժի մեջ են 2009թ. հոկտեմբերի 1-ից գրանցվող թեկնածուների համար: