Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԲԱՑՎԵԼ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿԵՆՏՐՈՆԸ
05/10/2009 17:08
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԲԱՑՎԵԼ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿԵՆՏՐՈՆԸ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ այսուհետ հարկ վճարողներին սպասում են էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոնում. ծառայություների մատուցման կենտրոնը գործում է ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում:

Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել պայմանագիր Պետեկամուտների կոմիտեի հետ` էլեկտրոնային կապուղիներով հաշվետվություններ ներկայացնելու համար:

Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, խոսելով սպասարկման այս կենտրոնի անհրաժեշտության մասին, ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը հիշեցրել է, որ մինչ ՊԵԿ-ին կից գործող այս կենտրոնի ստեղծումը, հարկ վճարողը հնարավորություն չուներ գործը սկսել և ավարտել մեկ վայրում. «Էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելու պայմանագիրը կնքվում էր Պետական եկամուտների կոմիտեում, իսկ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար հարկատուն ստիպված էր դիմել բոլորովին այլ վայրում տեղակայված մասնագետներին: Այսպիսով, հատուկ կենտրոնի ստեղծմամբ  էապես կրճատվում է հարկային մարմին հաշվետվություն ներկայացնելու ժամանակը: Հարկային ծառայության շենքում գործող կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ  պայմանները` գործընթացը շատ արագ կազմակերպելու համար»:

Էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման կենտրոն այցելած հարկ վճարողները ևս ընդգծում են, որ տարածքային հարկային տեսչություն այցելելու անհրաժեշտություն այլևս չկա, և իրենց գործն անհամեմատ թեթևանում է:   Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից բարձր գնահատականի է արժանացել նման կենտրոնի ստեղծումը. միջազգային գործընկերները ևս վստահ են, որ այդպիսով էական քայլ է արվում` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում, քանի որ հարկային հաշվետվություններն էլեկտրոնային կապուղիներով ուղարկելը ենթադրում է աշխատանքի ավտոմատացում, հաշվետվությունների լրացման պարզեցում, ժամանակի կրճատում, տվյալների մշակման արագություն, հարկատու-տեսուչ շփման նվազում,  սխալ լրացված հաշվետվությունների բացառում:

Էլեկտրոնային ստորագրությունը ստանալուց և ՊԵԿ-ի հետ պայմանագիր կնքելուց բացի, սպասարկման կենտրոնում հարկատուին մատուցվում են նաև այլ ծառայություններ. հարկ վճարողները կարող են նաև փորձարկել ծրագիրը, ստանալ խորհրդատվություն:

Ովքեր դեռ չեն այցելել կենտրոն, կարող են ամբողջական տեղեկատվություն ստանալ  նաև հեռախոսով, հատուկ այդ նպատակով գործում է երկու հեռախոսահամար` 594-771, 594-772:

Միքայել Փաշայանը նաև տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ մայրաքաղաքում էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման երեք կենտրոն կգործի: Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը նպատակ ունի նման կենտրոններ բացել նաև մարզերում:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69