Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
05/10/2009 18:17
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ շարունակվում են բջջային կապի հիմունքներին և հանրային վայրերում հեռախոսից օգտվելու էթիկայի կանոններին նվիրված հատուկ ինտերակտիվ դասընթացները բարձր դասարանցիների համար:

Այսօր Հայաստանի առաջատար օպերատորի գլխամասային գրասենյակում կազմակերպված բաց դռների միջոցառմանը մասնակցեցին Երևանի Արեգնազան կրթահամալիրի 11-րդ դասարանի 15 սաներ: Միջոցառման նպատակն է Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտներին հնարավորություն տալ անմիջական շփման միջոցով ծանոթանալ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման գործընթացներին և կորպորատիվ մշակույթին, ինչպես նաև` բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին:    
Բջջային կապը դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը, անհրաժեշտություն: Բջջային հեռախոսակապի ծառայություններից հավասարապես օգտվում են թե’ մեծահասակները, և թե’ անչափահասները: Գնալով ավելի շատ անչափահասներ են սկսում օգտվել բջջային կապից, սակայն նրանք սահմանափակ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում բջջային կապի համակարգը: Ահա թե ինչու է այդքան կարևոր անչափահասներին բջջային կապի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ունի աջակցել Հայաստանի կրթական համակարգին` արդի տեխնոլոգիաների մասին դասավանդման ոլորտում գոյություն ունեցող բացը լրացնելու հարցում: Նախեձեռնությունն իրականացվում է ընկերության` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջնակներում:

Այցը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ սկսվեց ընկերության վերջին ձեռքբերումների մասին համառոտ ներկայացումով, որը վարում էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետև դպրոցականները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ այցելեցին ընկերության գործունեության հիմնական կենտրոնները` Հաճախորդների սպասարկման կենտրոնը, որտեղ ներդրված է հերթերի սպասարկման ավտոմատ համակարգը, ինչպես նաև Զանգերի կենտրոնը և Կենտրոնական բաժինը` ԿՀՀՇՍ (Կենտրոնական համակցման համակարգերի շահագործման ստորաբաժանում) կենտրոնի ստորաբաժանումով հանդերձ, որտեղից իրականացվում է բջջային ցանցի կառավարումը: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց բջջային կապից օգտվելու էթիկայի կանոնները` հանրային տրանսպորտում, մեքենա վարելիս, աշխատավայրում, ինչպես նաև կրթա-մշակութային հաստատություններում` գրադարաններում, կինոթատրոններում, և այլն: Դպրոցականները նաև ծանոթացան բջջային կապի ստեղծման և զարգացման պատմությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը ներկայացրեց բջջային կապի համակարգի բաղադրիչները, ազդանշանի ստացումն ու ուղարկումը, բաժանորդների միջև կապի հաստատումը: Այնուհետև Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց դպրոցականների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին 3G և GSM տեխնոլոգիաներին ու համակարգերին:

«Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցության տեխնոլոգիաների մասին տեղեկացված լինելու պակասը երեխաների շրջանում, և վերջիններիս հետաքրքրվածությունը տվյալ բնագավառում: Որպես Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, մենք պատասխանատվություն ենք զգում երիտասարդ սերնդին սովորեցնելու հանրային վայրերում բջջային հեռախոսից օգտվելու էթիկայի կանոնները, ինչպես նաև` մեքենա վարելու ժամանակ հեռախոսից օգտվելու վտանգների մասին: Մեր անելիքը չի սահմանափակվում տեղեկացնելով. մեր նպատակը վարքագծի փոփոխմանը նպաստելն է», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:     

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26