
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՍԵՎ ԾՈՎԻ ՀԱՏԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Թուրքիայի էներգետիկայի նախարարության հայտարարության համաձայն Թուրքիան մտադիր է մինչև տարեվերջ ավարտին հասցնել Սև ծովի հատակում բնական գազի և նավթի պաշարների ուսումնասիրման նպատակով մշակված ծրագրի նախնական իրականացումը:
Հրապարակած տվյալների համաձայն ծրագիրը կիրականացվի բրազիլիական պետական նավթային Petrobras ընկերության հետ համատեղ: Սև ծովի հատակում բնական գազի և նավթի պաշարների ուսումնասիրման նպատակով Թուրքիայի TPAO նավթային ընկերությունը շուրջ 800 մլն դոլար ընդհանուր արժողությամբ համաձայնագիր է ստորագրել բրազիլիական կողմի հետ:
Նախնական տվյալների համաձայն սկզբնական շրջանում թուրքական կառավարությունը ծրագրի իրակաանցմանը կուղղի 60 մլն դոլար` հետագայում ներդրումների ընդհանուր ծավալը 450 մլն դոլարի հասցնելու մտադրությամբ: