Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
06/10/2009 18:38
Կիսվել

ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել, հավանություն է տվել եւ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման ցուցանիշների համակարգը։

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի նախագծի մասին զեկուցումով հանդես է եկել ՀՀ Նախագահի օգնական, խորհրդի անդամ Գեւորգ Կոստանյան։ ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը բաղկացած է 5 գլուխներից, փաստաթղթի հիմքում դրվել են խորհրդի կողմից հաստատված հետեւյալ սկզբունքները. նոր ռազմավարությունն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը, սահմանվել են կոռուպցիայի կրճատման սահմանանիշեր եւ դրանց գնահատման ցուցանիշեր, ծրագրի մշակումն իրականացվել է քաղաքացիական հասարակության մասնակցային գործընթացով, ծրագիրը նախատեսում է մոնիտորինգի եւ գնահատման կուռ համակարգ։

ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակմանն աջակցությունն են ցուցաբերել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՄԱԶԾ, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ խորհրդատվական խումբը, Եվրոպայի խորհրդի փորձագետները, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98