COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ 07/10/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ: Սույն աճի հիմնական պատճառը նավթային ֆյուչրսների վաճառքի գործընթացում ԱՄՆ դոլարից հրաժարվելու Պարսից ծոցի երկրների և Ռուսաստանի մտադրությունն է:
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 2.15%-ով և կազմել 1039.7 դոլար, սույն ցուցանիշը պատմության ընթացում գրանցված առավելագույն գինն է, ոսկու գնի նախկին ռեկորդային ցուցանիշը սահմանվել էր 2008թ.-ի մարտին:
Արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 4.6%-ով և կազմել 17.3 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.8%-ով և կազմել 1325.3 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):