LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ 07/10/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա 3 ամսիների ֆյուչրսների գները զգալիորեն աճել են:
Ամենամեծ աճն արձանագրել են նիկելի և պղնձի գները: Նիկելի գինն աճել է 4.36%-ով և կազմել 18009 դոլար, պղնձի գինն աճել է 3.02%-ով և կազմել 6069 դոլար:
1%-ից ավել աճել են ալյումինի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 1.92%-ով և կազմել 1039.7, իսկ ցինկի գինն աճել է 1.75%-ով և կազմել 1919 դոլար:
Ամենափոքր աճը գրանցել են անագի և կապարի գները: Անագի գինն աճել է 0.8%-ով և կազմել 14318 դոլար, իսկ կապարի գինն աճել է 0.47%-ով և կազմել 2159 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: