Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ
07/10/2009 15:57
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատից տեղեկացնում են, որ կայացել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահության հերթական՝ 33-րդ նիստը։

Նիստը նախագահում էր ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը։ Մասնակցում էին ՀՀ ԱԱՊ նախագահության 12 անդամներ, ինչպես նաև օրակարգի տարբեր հարցերին առնչվող հրավիրվածներ։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էին՝

– ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանի տեղեկատվությունը հայ–խորվաթական գործարար համաժողովի և ՀՀ ԱԱՊ ու Խորվաթիայի տնտեսական պալատի միջև կնքված  համագործակցության համաձայնագրի մասին։
– Մարզային ԱԱՊ-ների նախագահների տեղեկատվությունը 2007-ից մինչև 2009թ. հունիսը    իրականացված միջոցառումների մասին
– Գարի Հ Բեդյանին (Gary H Bedian) ՀՀ ԱԱՊ պատվավոր անդամ շնորհելու մասին
– Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ ԱԱՊ-ի ներկայացուցչություն բացելու մասին։
– «PANARMENIAN EXPO-2009» ցուցահանդեսի կազմակերպման ընթացքի մասին
– Հայաստանի պատվիրակության մասնակցությունը 2009թ. սեպտեմբերի 3-6   Մոսկվայում կայացած 5-րդ համաշխարհային արհեստագործության փառատոնին։

ՀՀ ԱԱՊ նախագահ Մ. Սարգսյանը տեղեկացրել է, որ 2009թ. սեպտեմբերի 7-10 Խորվաթիայում էր գտնվում Հայաստանի գործարարների պատվիրակությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Խորվաթիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

ՀՀ առևտրաարդյունաբերական և Խորվաթիայի տնտեսական պալատների հետ համատեղ 2009թ. սեպտեմբերի 8-ին Զագրեբում կազմակերպվել է հայ–խորվաթական գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների ավելի քան երեք տասնյակ գործարարներ։ Հայաստանի գործարարների պատվիրակության կազմում էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող մեկ տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարներ։ Համաժողովի բացմանը մասնակցել են երկու երկրների նախագահները։ Գործարարների հանդիպումների ընթացքում քննարկվեցին փոխշահավետ համագործակցության հարցեր։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Խորվաթիայի տնտեսական պալատի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որում ամրագրվել են երկու երկրների գործարարների համագործակցությանն օժանդակող մի շարք դրույթներ. տեղեկատվության փոխանակում, գործարար համաժողովների կազմակերպում, տեխնիկական համագործակցության ծավալում նաև առևտրային արբիտրաժի ասպարեզում և այլն։

ՀՀ ԱԱՊ նախագահությունը   ընդունեց նաև հետևյալ որոշումները՝

– Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում զգալի աջակցություն ցուցաբերելու և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հետ սերտ համագործակցության համար Գարի Հ. Բեդյանին շնորհել ՀՀ ԱԱՊ–ի պատվավոր անդամ։
– Բացել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչություն  Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Ռաֆայել Ստյոպայի Հակոբյանին նշանակել ՀՀ ԱԱՊ–ի ներկայացուցիչ։

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92