APPLE-Ն ԱՅԼԵՎՍ ԱՄՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ՉԷ
Apple Inc. կորպորացիան հայտարարություն է տարածել, որի մեջ ասված է, որ ընկերությունը դադարեցնում է անդամակցությունը ԱՄՆ առևտրային պալատին: Apple-ի սույն քայլի պատճառը առևտրային պալատի կողմից որդեգրված հակաբնապահպանական քաղաքականությունն է: Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ առևտրային պալատը ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը կոչ էր արել չխստացնել բնապահպանական չափանիշները:
Apple-ի փոխնախագահ Քեթրին Նովելլին նշել է, որ ընկերությունն ածխաթթու գազի արտանետման ծավալների կրճատման կողմնակից է և համաձայն չէ ԱՄՆ առևտրային պալատի վարած քաղաքականության հետ:
Նշենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ առևտրային պալատը լքել էին Pacific Gas and Electric, PNM Resources և Exelon ընկերությունները, իսկ Nike-ը հետ էր կանչել Առևտրային պալատում իր ներկայացուցչին սակայն անդամակցությունը չէր դադարեցրել: