ՃԳՆԱԺԱՄ. ԱՊՀ-ՈՒՄ ՀՆԱ-Ն ՆՎԱԶԵԼ Է ՄՈՏ 9 ՏՈԿՈՍՈՎ
ԱՊՀ երկրներում ճգնաժամի արդյունքում ՀՆԱ-ն նվազել է մոտ 9 տոկոսով: Այսօր ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին նման տեղեկություն հրապարակեց խորհրդի քարտուղարության ղեկավար Ազամ Ուսմանովը: Նրա խոսքերով` ՀՆԱ աճ են արձանագրել Ադրբեջանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: ՀՆԱ անկում են ունեցել Հայաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ընդ որում` Հայաստանի անկման ցուցանիշն ամենաբարձրն է` մինչեւ 17.5 տոկոս: Այս տարվա առաջին կիսամյակում, նրա դիտարկմամբ, ճգնաժամն ազդել է ԱՊՀ բոլոր երկրների վրա, արդեն հունիսի վերջից սկսել են նկատվել կայունացման միտումներ: