Այլ Լուրեր

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐ ՓԱԿ ԿԼԻՆԵՆ
07/10/2009 19:23
Կիսվել

«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐ ՓԱԿ ԿԼԻՆԵՆ

Հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երեւան. 2791» տոնակատարության ընթացքում, Երեւանի փոքր կենտրոնում երթեւեկությունը դադարեցվելու է` տոնին մասնակցող հետիոտնի համար անարգել տեղաշարժ ապահովելու նպատակով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը եւ մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանությունն արդեն նախանշել են այն փողոցները, որոնք տոնի օրը փակ են լինելու:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «»-ին տեղեկացրին, որ երթեւեկությունը փակ կլինի հետեւյալ հիմնական ուղղություններով. Հաղթանակի կամրջից եւ Իսակովի պողոտայից դեպի «Մետրոպոլ» հյուրանոց, Ագաթանգեղոսի փողոցից` Խորենացու փ., Բաղրամյանից` փոքր կենտրոն, Սայաթ-Նովա – Ալ. Մանուկյան խաչմերուկից` Մաշտոցի պող., Գրիգոր Լուսավորչից` Զաքիյան փ. և Մաշտոցի պող., Աբովյան – Իսահակյան, Տերյան – Կորյուն խաչմերուկներից` փոքր կենտրոն, Պարոնյան – Լեո խաչմերուկից` Լեոյի փ., Թումանյան – Խանջյան խաչմերուկից` Թումանյան փ., ամբողջովին փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ռուսաստանի հրապարակը:

Հոկտեմբերի 11-ին հատուկ աշխատակարգով` կեսգիշերից էլ 2 ժամ անց, կաշխատի մետրոպոլիտենը: Այդ օրը վարչական շրջաններից մինչԵՒ մետրոպոլիտենի կայարաններ երթուղիներում կլինեն հավելյալ փոխադրամիջոցներ. «Տոնակատարության ոչ մի մասնակից տոնի ավարտից հետո  դրսում չի մնալու»,- վստահեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Արման Միրիջանյանը:

«Էրեբունի-Երևան. 2791» տոնակատարության կազմկոմիտեի ներկայացուցիչ Ռուբեն Թորոյանը տեղեկացրել է, որ միայն փոքր կենտրոնում կլինի 16 բեմ` երաժշտության բոլոր ժանրերի սիրահարների համար: Բազմակողմ հետաքրքրություն ապահովելով` կազմկոմիտեն նպատակ ունի տոնին մասնակից դարձնել բոլոր երեւանցիներին. այդ հանգամանքը նկատի ունենալով` Ռուբեն Թորոյանը նշել է, որ այս տարի տոնը լինելու է ժողովրդի համար:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69