COMEX – ՈՍԿԻՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է 09/10/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում արդեն երրորդ օրն անընդմեջ գրանցվում է թանկարժեք մետաղների գների աճ, իսկ ոսկու գինը վերջին երեք օրերի ընթացքում 3 պատմական ռեկորդ է սահմանել և անգամ մասնագետները չեն կարողանում գուշակել թե երբ կավարտվի ոսկու գնի սրընթաց վերելքը:
Այսպիսով այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ոսկու դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 1.14%-ով և կազմել 1056.3 դոլար, պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.92%-ով և կազմել 1353.2 դոլար, իսկ արծաթի դեկտեմբեր ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.83%-ով և կազմել 17.82 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):