ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 22.6%-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-օգոստոս ամսիների ընթացքում Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 22.6%-ով և կազմել 2696.6 հազար լիտր:
«Բիզնես 24»-ի դիտարկմամբ պաղպաղակի արտադրության ծավալների սույն կրճատումը հիմնականում կապված է այս տարվա ամառային զով եղանակի հետ, իհարկե ծավալների կրճատման վրա իր ազդեցությունն է ունեցել նաև ֆինանսատնտեսական ճգնաժամը: