
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 37.5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանում հանքային ջրեր արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ կրճատվել են 37.5%-ով և կազմել 15606.2 հազար լիտր: «Բիզնես 24»-ի դիտարկմամբ ամռան ընթացքում հանքային ջրերի արտադրության ծավալների անկումը դադարել է և որոշակի աճ է նկատվում: Եթե հունիսի դրությամբ կրճատումը կազմում էր 40%, ապա հուլիսին այն կազմել էր 38% և արդեն օգոստոս ամսին` 37.5%:
Հունվար օգոստոս ամսիների ընթացքում աղբյուրի ջրի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես կրճատվել են` 22%, և կազմել 5742.5 լիտր: