Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
09/10/2009 16:55
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՏՏԶԱԽ խորհրդի գործադիր քարտուղար Ա. Գրիգորյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր անդամներին։

Այնուհետեւ խորհուրդը քննարկել է «Հեռահաղորդակցության մասին» հարցը, որը ներառել է ս.թ. հուլիսի 4-ին եւ 5-ին Դիլիջանում կայացած ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում-ֆորումի ժամանակ քննարկված առանցքային թեմաները։ Մասնավորապես, քննարկվել են միջազգային ելքի խնդիրների, ենթակառուցվածքների եւ ցանցերի էլեկտրոնային ծառայությունների եւ ազգային ցանցերի ստեղծման պետական աջակցության խնդիրները։

ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը շահագրգիռ կառույցների հետ համատեղ մշակել առաջարկվող գործողությունների ժամանակացույցը։

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է «Տեղեկատվական միջոցառումների մասին» խորագիրը կրող միջոցառումների անցկացումը, որը ներառում է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի հանդիսություններ, ՀՀ նախագահի ամենամյա պարգեւների մրցանակաբաշխություն, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի նոր հիմնադրած մրցանակի հանձնման արարողություն, «Արմտեք» համաժողովի անցկացումն ու ՏՏ ոլորտի զարգացմանը եւ մասսայականացմանը միտված դասախոսություններ, մրցույթներ եւ տարաբնույթ այլ միջոցառումներ։

Խորհուրդը քննարկել է նաեւ գիտակրթական հիմնախնդիրներ, մասնավորապես, շուկայի պահանջներին բուհական կրթական ծրագրերի համապատասխանեցման, կրթության եւ արտադրության կապի սերտացման, բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական աշխատանքների իրականացման եւ այլ հարցեր։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության ու գիտության եւ էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները։
 

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98