ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ ԵՎ ՌԴ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ Սվերդլովսկի մարզային Դումայի նախագահ Նիկոլայ Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ ու ՌԴ մարզերի միջեւ համագործակցությունն ու այդ գործակցության հեռանկարները։
Զրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական, հումանիտար ու մշակութային համագործակցության ոլորտին առնչվող հարցեր, խոսվել է մարզում հայ համայնքի դերակատարության ու Եկատերինբուրգում հայկական եկեղեցու կառուցման աշխատանքների ավարտի մասին։