Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
ԳԱԶԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՎԻՎԱՍԵԼԻ ԿՈՂՄԻՑ
21/07/2008 19:15
Կիսվել

ԳԱԶԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՎԻՎԱՍԵԼԻ ԿՈՂՄԻՑ

ՎիվաՍելը, իր որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը հավատարիմ, շարունակում է իրականացնել Հայաստանի հասարակության համար երկարաժամկետ նշանակություն ունեցող ծրագրերի իրագործումը` հիմնականում ուղղված Հայաստանի մարզերի բնակչության կյանքի որակի բարելավմանը:

Հիմնվելով մարզային ենթակառուցվածքներին առնչվող կարիքների գնահատման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այնպիսի կարևորագույն ենթակառուցվածքների անհրաժեշտությունը, ինչպիսիք են բնական գազի ու ոգոգման ջրի մատակարարումը` բազմաթիվ սոցիալական խնդիրներին անհապաղ լուծում տալու համար բավարար ռեսուրսներ չունեցող Գեղարքունիքի մարզում, ՎիվաՍելը ֆինանսական միջոցներ հատկացրեց մարզի Լիճք և Մադինա գյուղերում գազաֆիկացման, ինչպես նաև ոռոգման ջրատարի վերականգնման աշխատանքների իրականացման համար:

Լիճք գյուղի Դիզբակ թաղամասը, որն ունի հինգ տարվա կենսագրություն, գյուղի միակ թաղամասն էր, որ զրկված էր բնական գազից: Շուրջ չորս տարի բնակչությունը սպասում էր խնդրի լուծմանը: Վերջապես, շնորհիվ ՎիվաՍել ընկերության 8 մլն դրամի սոցիալական ներդրումի, բնական գազը հասանելի դարձավ գյուղի 80 ընտանիքների համար` 1200 մ երկարությամբ գազատարի միջոցով:

ՎիվաՍելը նաև իր ամենահաս աջակցությունը ցուցաբերեց Մադինա գյուղում ոռոգման հուսալի համակարգ ներդնելու գործում, որը նաև կծառայի մոտակա գյուղերին: Այստեղ ընկերությունը հատկացրեց 9 միլիոն դրամ` 20 կմ երկարությամբ ոռոգման ջրագծի անցկացման նպատակով, ինչի շնորհիվ ջուրը, անցնելով Մադինայով, կհասնի մոտակա Վերին Գետաշեն և Լիճք գյուղերը` շուրջ 15 հեկտար բերքատու հողատարածք ոռոգելու համար: 

 

AMP
23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52