Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 12/10/09
12/10/2009 13:53
Կիսվել

ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 12/10/09

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է շինանյութերի արտադրության ծավալների կտրուկ կրճատում:

Ապրանքային բետոնի արտադրության ծավալները կրճատվել են 29.7%-ով և կազմել 217.2 հազար տոննա, հավաքովի երկաթբետոնյան կառուցվածքների արտադրության ծավալները նվազել են 21.6%-ով և կազմել 47431 տոննա: Ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալները նվազել են 27.1%-ով և կազմել 27636 խմ: Ոչ հանքային շինանյութերի արտադրության ծավալները նվազել են 4.5%-ով և կազմել 471.4 հազար խմ: Ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 42.3%-ով և կազմել 309.7 հազար տոննա: Գաջի արտադրության ծավալները նվազել են 27%-ով և կազմել 22233 տոննա: Ծակոտկեն լցանյութերի արտադրության ծավալները նվազել են 40.1%-ով և կազմել 146.9 հազար խմ: Ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության ծավալները նվազել են 25.2%-ով և կազմել 25305 հատ:

Վերոնշյալ ժամանակահատվածում աճել են միայն բնական քարից երեսպատման սալիկների և կրի արտադրության ծավալները: Երեսպատման սալիկների արտադրության ծավալներն աճել են 21.2%-ով և կազմել 151862 քմ, իսկ կրի արտադրության ծավալներն աճել են 47.8%-ով և կազմել 14017 տոննա:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92