ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐԱԿ
Հոկտեմբերի 9-10-ը ՀԿԵ հրավերով Հայաստանում էր գտնվում Վրացական երկաթուղի ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբիայի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում քննարկվել են համագործակցության և միավորված տեխնոլոգիաների միջոցով տրասպորտային ծառայությունների որակի բարձրացման հետ կապված խնդիրներ:
Այցի շրջանակներում Իրակլի Էզուբիան և Շևկետ Շայդուլինը այցելել են Այրում կայարան, ՀԿԵ գլխավոր դիսպեչերական կենտրոն և ՀԿԵ ենթակայության տակ գտնվող այլ ձեռնարկություններ: Երկու կողմերը կարևորել են այսպիսի հանդիպումները, որոնք նպաստում են փորձի և տեղեկատվության փոխանակմանը: Իրակլի Էզուբիայի և Շևկետ Շայդուլինի խոսքերով եկել է պահը երկու ընկերությունների միջև համագործակցությունը բարձրացնել որակական նոր մակարդակի: