Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿՆ ՈՒ ԶՎԵԲ-Ը ԿՆՔԵԼ ԵՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕԺԱՆԴԱԿՄԱՆԸ
12/10/2009 19:04
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿՆ ՈՒ ԶՎԵԲ-Ը ԿՆՔԵԼ ԵՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕԺԱՆԴԱԿՄԱՆԸ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ կնքվել է պայմանագիր` «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ը Առեւտրի աջակցման ծրագրում ներառելու վերաբերյալ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ծրագրի շրջանակներում բանկին տրամադրվել է վերականգնվող վարկային գիծ, ինչը  հնարավորություն է ընձեռում ֆինանսավորելու «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հաճախորդների կողմից իրականացվող արտաքին առեւտրային գործարքները` ակրեդիտիվների ու երաշխիքների տրամադրման, ինչպես նաեւ ուղղակի ֆինանսավորման եղանակով:

ՎԶԵԲ կողմից իրականացվող Առեւտրի աջակցման ծրագիրն ուղղված է միջազգային առեւտրի օժանդակմանը: Դրա շրջանակներում ՎԶԵԲ-ը տրամադրում է երաշխիքներ միջազգային առեւտրային բանկերին` իր վրա վերցնելով քաղաքական ռիսկը, գործարքների առեւտրային չվճարման ռիսկը նախաձեռնվող բանկերի կողմից,  որոնք ներառված են  ՎԶԵԲ երկրների ցուցակում: Տվյալ ծրագրի մասնակիցը դառնալ ձգտում են բազմաթիվ բանկեր, որոնք ցանկանում են ակտիվորեն զարգացնել առեւտրային ‎ֆ‎‎ինանսավորման ուղղությունը:

Վերջին մեկ տարվա ընթացքում սա ՎԶԵԲ-ի հետ համատեղ եւ «ՎՏԲ-Հայաստան բանկի» մասնակցությամբ իրականացվող արդեն երրորդ ծրագիրն է:

Հիշեցնենք, որ 2009թ. հունիսին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ու «Զարգացման եւ արտաքին տնտեսական գործունեության բանկ» (Վնեշէկոնոմբանկ) Պետական կորպորացիան «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրել է վարկ` 64,5 մլն եվրոյի չափով:  Համապատասխան պայմանագիրը ստորագրել են ՎԶԵԲ-ի էներգետիկ հարցերի գծով տնօրեն Նադիֆա Ֆարշադը, «Վնեշէկոնոմբանկ»-ի փոխտնօրեն Պյոտր Ֆրադկովը եւ «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Այդ պայմանագրի շնորհիվ ֆինանսավորվում է Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման ու վերանորոգման ծրագիրը` 10 տարի ժամկետով:

Մինչ այդ, 2008թ. դեկտեմբերին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան բանկին» տրամադրել է 10 միլիոն դոլարի վարկ` երեք տրանշով Հայաստանի Հանրապետությունում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) վարկավորելու նպատակով: Այդ ծրագիրը ՓՄՁ ոլորտում Հայաստանում գործող վարկունակ վարկառուներին հնարավորություն է ընձեռել օգտվելու միջնաժամկետ ֆինանսավորման հուսալի աղբյուրներից: Ծրագիրը գործում է  Armenia Multi-Bank Framework Facility II կոնցեպցիայի շրջանակներում:  Վարկը ուղեկցվում է Armenia Microlending Programme տեխնիկական աջակցմամբ, որը կազմակերպված է մասնակից-բանկերի կողմից փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցման նպատակով:

Հայաստանը  ԶՎԵԲ անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին` 10 մլն եվրո  բաժնեմասով:  Ներկայումս ՎԶԵԲ-ը Հայաստանում գործող ամենախոշոր ներդրողներից մեկն է` երկրում իրականացնելով ավելի քան 52 ծրագիր:

«ՎՏԲ Հայաստան բանկը» ընդհանուր ակտիվների  չափով զբաղեցնում է չորրորդ տեղը, ՀՀ-ում ունի  74 մասնաճյուղ:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69