Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ «ՕՐՐԱՆ» ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ
12/10/2009 20:20
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ «ՕՐՐԱՆ» ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Վիվասելլ-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Վանաձորում այսօր բացվել է երեխաների ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ կարող են հայտնվել «Օրրանի» մշակած չափանիշներով ընտրված ռիսկային երկու խմբի պատկանող երեխաները` մուրացկանությամբ զբաղվողներն ու ընտանիքի տնտեսական ծանր կացության պատճառով նույն ճակատագրին արժանանալու վտանգի առաջ կանգնած 5-ից 16 տարեկան երեխաները: Ժամանակին ցուցաբերված օժանդակությունը կարևոր է նրանց համար:

Վանաձորի «Օրրանի» առաջին տարվա գործունեության ֆինանսավորումը ստանձնել են Բաց հասարակության ինստիտուտը և Հայաստանի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Վանաձորում «Օրրան» կառուցելու հասույթը ձևավորվել է մեկ տարի առաջ` բարեգործական ընթրիքի ժամանակ իրականացված աճուրդի և դրամահավաքի արդյունքում, որին, ի թիվս այլ կազմակերպությունների և անհատների, մասնակցում էր նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Վերջին տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը մեծապես նպաստել է «Օրրանի» բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Գործունեության արդյունքում ստացված եկամուտը հասարակության հետ կիսելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է ընկերության կորպորատիվ պատասխանատվությունից:

«Ինչու՞ ենք մենք այստեղ… Եկել ենք փաստելու, որ մենք ձեր կողքին ենք ոչ միայն որպես առաջատար բջջային օպերատոր, այլև` Հայաստանի երեխաների բարեկամ: Մի քիչ ուշադրություն, հոգու ջերմություն և մարդուն կարելի է վերադարձնել կյանքի նկատմամբ հավատն ու հույսը, նրա կորցրած երազը: Ոչ մի հայ մանուկ չպետք է մատնվի  անուշադրության: Հավատացեք, անհաղթահարելի խնդիրներ չկան: Կյանքի որակը փոխելու ամենալավ ուղին միասին` բարեկամների հետ պայքարելն է: Ձեր բարեկամների թվում է նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ը»,-իր խոսքում նշեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում «Օրրանը» օգնել է հարյուրավոր ընտանիքների երեխաների: Վանաձորի ցերեկային խնամքի կենտրոնը գործելու է Երևանի «Օրրանի» մոդելով: Երեխաները խնամքի կենտրոն են հաճախելու  դպրոցից անմիջապես հետո, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարելավել երեխաների բարոյահոգեբանական վիճակը և ուսման առաջադիմությունը: Կենտրոն հասնելու համար տրանսպորտից օգտվելու կարիք ունեցող երեխաներին կնշանակվի համապատասխան թոշակ:

Շաբաթական վեց օր «Օրրանը» շահառուներին կտրամադրի առողջարար սնունդ: Աշխատակազմի և կամավորների օգնությամբ նրանք կկատարեն տնային աշխատանքներ և ուսուցողական ծրագրեր: Կմասնակցեն տարբեր`  փայտագործության, մաքրամեի, ասեղնագործության և կավագործության, խմբակների: Ազատ ժամերին նրանց համար կկազմակերպվեն տարբեր խաղեր և միջոցառումներ: Ընթացքում կծրագրվեն մշակութային միջոցառումներ. այցելություն թատրոն, թանգարաններ, պատմական հուշարձաններ, զբոսայգիներ և այլն:

Ընտանիքի ծախսերը կրճատելու նպատակով, «Օրրանը» երեխաներին կտրամադրի նաև հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ և  անհրաժեշտ  պարագաներ`  դպրոց հաճախելու համար, իսկ դրա շնորհիվ խնայված համեստ միջոցները կուղղվեն ընտանիքների այլ ծախսերը հոգալուն:

Կենտրոնում առկա կազմակերպվածության և կարգուկանոնի մթնոլորտը, որը հաճախ պակասում է ընտանիքներում, ինչպես նաև մասնաճյուղի պրոֆեսիոնալ անձնակազմի աջակցությունը, կբարելավեն երեխաների հոգեբանական և առողջական վիճակը և կնպաստեն կրթության և դաստիարակության ընդհանուր մակարդակի բարձրացմանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45