13/10/2009 15:39
ԱՄԵՐԻԿԱԲԱՆԿ – ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ 84%-Ը ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԸ
Ամերիաբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի վարկային պորտֆելը 2009թ. III եռամսյակից սկսել է աճել մեծ տեմպերով: Եթե I կիսամյակում ՀՀ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 1.3 %-ով նվազման պարագայում Ամերիաբանկի վարկային պորտֆելի աճը կազմել է ընդամենը 1.5%, ապա III եռամսյակում աճը կազմել է 41% և 30.09.09թ. դրությամբ վարկային պորտֆելը կազմել է 44 մլրդ դրամ, ընդ որում աճի 93 %-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրամադրված վարկերի հաշվին:
Առ 30.09.09թ. Բանկի վարկային պորտֆելի 84%-ը /37 մլրդ դրամ/ կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը: Չնայած Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների վարկավորումը ևս գտնվում է Բանկի ուշադրության կենտրոնում, արդյունքում` ֆիզիկական անձանց տրամադարած վարկերն ընթացիկ տարում աճել են 26%-ով, իսկ աճի 14 %-ն ապահովվել է III եռամսյակում:
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
Արծաթ
625.38
-22.92
18:47 26/10/26
17:32 26/10/26
16:26 26/10/26
15:26 26/10/26
