Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՎՈՒՄ
13/10/2009 19:11
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՎՈՒՄ

«Աշխատանքը կատարված է  փայլուն, թերություններն սպասվածից աննկատ էին»,-ասել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` անդրադադառնալով  «Էրեբունի-Երեւան» տոնի կազմակերպչական աշխատանքին եւ այն գնահատել գերազանց: Նա շնորհակալություն է հայտնել նաեւ ժողովրդին` տոնն անցանկալի միջադեպերով չստվերելու համար:  Այսօրվա խորհրդակցության ժամանակ դիմելով քաղաքապետարանի աշխատակազմին` Երեւանի քաղաքապետը կոչ է արել աշխատել առավել եռանդուն, որպեսզի 2010թ. եւս Երեւանի ծնունդը երեւանցին տոնի բարձր տրամադրությամբ:

Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով տնտեսվարողների մասնակցությանը` Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հանրային սպասարկման այն հաստատությունները, որոնք տոնին պատշաճ էին ներկայացել, կխրախուսվեն պատվոգրերով:
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Ա. Սարգսյանը զեկուցել է, որ, ի կատարումն քաղաքապետի հանձնարարության, փոքր կենտրոնում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում եւ Հյուսիսային պողոտայում փողոցային առեւտրի դեմ միջոցներ են ձեռնարկել:

Մինչեւ հոկտեմբերի 27-ը կավարտվի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 6 վթարային շենքի  բնակիչների դուրսբերումը` այլ բնակարաններ տեղափոխելու նպատակով: Աջափնյակի քանդման ենթակա վթարային շենքի բնակիչների վերաբնակեցումն ավարտական փուլում է. տեղափոխման ենթակա բնակիչների 90 տոկոսը կամ 48 ընտանիք արդեն ունի ապահով տանիք:

Երեւանի քաղաքապետին զեկուցվել է նաև, որ, նրա հանձնարարականի համաձայն, մինչեւ նոյեմբերի 1-ը պատրաստ կլինի Երեւանի զարգացման 2010 թվականի ծրագրի նախագիծը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69