ՉԻՆԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ 2.27 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ
Չինաստանի ժողովրդական բանկի տարածած հաղորդագրության համաձայն այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում Չինաստանի ոսկեարժութային պահուտների ծավալն աճել է 141 միլիարդ դոլարով և սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել 2.27 տրիլիոն ԱՄՆ դոլար: Սույն աճը հիմնականում կապված է երկրի տնտեսության արագ վերականգնման հետ, ինչի հետևանքով ավելանում են արտաահմանյան ներդրումները, իսկ դա իր հերթին բերում է ազգային ակտիվների գների աճի:
Ներկա դրությամբ Չինաստանի ոսկեարժութային պահուսների աշխարհում ամենախոշորն են, երկրորդ տեղում է Ճապոնիան, որի պահուսների ծավալը հասնում է 1.05 տրիլիոն դոլարի: