ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԻՍՕ (ISO) ԱՆԴԱՄ
Ակնկալվում է, որ հաջորդ տարի Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտը կընդգրկվի «ԻՍՕ» միջազգային ստանդարտացման խորհրդում եւ կհանդիսանա կառույցի անդամ: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը: Ըստ նրա` այդ մասին արդեն հնարավոր է համոզված ասել վերջին շրջանում 160 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված «ԻՍՕ» միջազգային ստանդարտացման վեհաժողովին Հայաստանի մասնակցությունից հետո: Խորհրդում ընդգրկվելը նա գնահատում է որպես բավականին լուրջ ձեռքբերում, ինչը Հայաստանի Հանրապետությանը ստանդարտների ոլորտում սեփական խոսքն ասելու իրավունք է տալիս: «ԻՍՕ»-ի հաջորդ վեհաժողովը սպասվում է եկող տարվա սեպտեմբերին: Միջազգային ստանդարտացման այս կառույցի ստանդարտները կիրառվում են աշխարհի 160 երկրներում:
Ե. Ազարյանը նշեց նաեւ, որ Սդանդարտների ազգային ինստիտուտը համագործակցում է նաեւ Եվրոպական ստանդարտացման կոմիտեի հետ: