Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ «Հ01» ԿՈԴԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ
14/10/2009 19:18
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ «Հ01» ԿՈԴԸ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ

Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, կառավարության այլ անդամների ուղեկցությամբ եղավ էկոնոմիկայի նախարարության ստանդարտների ազգային ինստիտուտում: Նա շրջեց  լաբորատորիայում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին:

Լրագրողների հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն ասաց, որ ներկայում ստանդարտացման ոլորտում առկա հիմնական խնդիրները վերաբերում են լաբորատորիաներին: Այդ ոլորտում այսօր, բացի ազգային ինստիտուտից, գործում է եւս մոտ 20 այդպիսի ընկերություն: Ինստիտուտի տնօրենը վստահեցնում է, որ ստանդարտների ամենաբարձրակարգ լաբորատորիան այս ինստիտուտում է: Այստեղ համապատասխան սերտիֆիկացման գործընթացներ են անցնում հիմնականում խոշոր եւ բարձր վարկանիշ ունեցող ընկերությունները, մասնավորապես, գինի եւ կոնյակ արտահանողները, քանի որ այս ինստիտուտի կողմից ստանդարտները սահմանված են բավականին խիստ: Միեւնույն ժամանակ այստեղ տրված հավաստագրերը ճանաչվում են եվրոպական համապատասխան մարմինների կողմից, եւ հավելյալ փորձարկումների իրականացման անհրաժեշտություն չի առաջանում: Այստեղ սերտիֆիկացման գործընթացը չեն անցնում ցածրորակ որակ ունեցող արտադրանքները: «Հ01» կոդը կրող ապրանքատեսակների որակին տրվում է բավարար երաշխիք: Իսկ շատ ընկերություններ, խուսափելով այդպիսի խիստ ստանդարնտերից, սերտիֆիկացման գործընթացներն անցնում են մասնավոր ընկերություններում, որոնց մոտ դա ավելի հեշտ է: Տարեվերջին սպասվում է սերտիֆիկացման մարմինների նոր հավատարմագրում, ինչի արդյունքում կվերանայվի, թե որ ընկերությունները կարող են շարունակել իրենց գործունեությունն այդ ոլորտում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ` ստանդարտացման ոլորտում դեռ բազմաթիվ խնդիրներ կան. ստանդարտները կան, սակայն խնդրահարույց է դրանց կիրարկումը: Նա վստահեցրեց, որ ջանքեր չեն խնայվում ԻՍՕ ստանդարտները Հայաստանում ներդրնելու: Այժմ Հայաստանը, նրա խոսքով, լուրջ բարեփոխումների ճանապարհին է:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6