Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՏԿԱՏՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱԼ»
15/10/2009 16:20
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՏԿԱՏՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱԼ»

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ 2009թ. պետբյուջեում եւ կառավարության 2009թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ, որը վերաբերում է ճանապարհաշինությանը։ Այդ առթիվ կառավարության ղեկավարն ասել է. «Ենթադրվում է, որ այն շինարարական կազմակերպությունները, որոնք հաղթել են մրցույթներում, շարունակելու են այս աշխատանքը, որովհետեւ առաջին փուլում «Հազարամյակի մարտահրավեր» գրասենյակի պահանջներին համապատասխան կատարվել են մոբիլիզացիոն բնույթի մեծածավալ ծախսեր, եւ եթե մենք հիմա նույն շինարարական կազմակերպությունների հետ չերկարաձգենք պայմանագրերը, ուղղակի ֆինանսական կորուստներ կլինեն։ Առաջինը` սա։ Երկրորդ, ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը բավականին խիստ մոնիտորինգի է ենթարկել բոլոր ճանապարհները, եւ 26 ճանապարհի քարտեզը գտնվում է իմ հսկողության տակ։ Պարոն Սարգսյան, ես ձեզ հանձնարարում եմ, որ դուք ձեր անմիջական հսկողության տակ վերցնեք այս հարցը, որ մի լումա այստեղից չփոշիանա։ Վերահսկողությունը խստագույնս շարունակվելու է։ Պետք է հրաժարվել այն բոլոր ավանդույթերից, որ շինարարների միջավայրում ձեւավորվել են։ «Ատկատների» մասին է խոսքը, ձեր Ճանշինի պրոբլեմների մասին է խոսքը։ Բազմաթիվ բացահայտումներ են կատարվել։ Մենք հիմա այս աշխատանքներն ավարտելու ենք ոչ թե 6,8, այլ 5 մլրդ դրամով։ Եվ այս խիստ ռեժիմը պահպանվելու է մինչեւ վերջ։ Եվ մենք պարբերաբար ենք մտնելու ստուգման` ե՛ւ ձեզ համար անսպասելի, ե՛ւ շինարարների համար։ Այս իրավիճակում այդտեղից ֆինանսական միջոցներ փոշիացնելը ես չեմ կարողանում նույնիսկ գնահատել, թե ինչ է նշանակում։ 26 ճանապարհն էլ լինելու է մեր հսկողության տակ, որովհետեւ մենք այդ բոլոր գումարները այս ծանր պայմաններում մեր պետական բյուջեից հատկացրել ենք ճանապարհների շինարարության համար։ Եվ եթե կարելի է ավելի շատ ճանապարհ կառուցել, մենք պարտավոր ենք դա անել։ Մենք թանկ գին ենք վճարում, որովհետեւ սրանք վարկային միջոցներ են, ընդ որում` թանկ վարկային միջոցներ։ Սրանք համաշխարհային բանկի վարկային միջոցները չեն, այս 1,7 միլիարդը մենք ռուսական վարկից ենք հատկացնում եւ պարտավոր ենք խստագույնս վերահսկել։ Եվ այդքանով էլ պետական բյուջեի դեֆիցիտն ենք ավելացնում։ Ուղղակի այս ծախսը մենք հիմա չենք կարող չանել, որովհետեւ նախորդ կատարված աշխատանքը կկորցնենք։ Սա է խնդիրը, եւ հիմա նվազագույն ծախսով պետք է կարողանանք այն լուծել»։ Այնուհետեւ վարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին հիշեցրել է, որ ժամանակին խնդիր էր դրված ճանապարհաշինության համար հատկացված 6.8 մլրդ դրամը կրճատել, սակայն նախարարության մասնագետները նույնիսկ այդ գումարը քիչ են համարել։ Մինչդեռ վերահսկիչ ծառայության աշխատակիցները պնդում են, որ սկսված աշխատանքը հնարավոր է ավարտին հասցնել ընդամենը 5 մլրդ դրամով։ «Սա է պատճառը, որ ես զայրանում եմ։ Ի՞նչ են մտածում այնտեղ նստած մեծ գումար պահանջող մարդիկ։ Չէ՞ որ տրանսպորտի եւ կապի նախարարին էր հանձնարարված կրճատել ծախսերը», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98