ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 15/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 385,75 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 7,54 դրամով և կազմել 624,72 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1,89 դրամով և կազմել 576,35 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 13,16 դրամ մեկ ռուբլու դիմաց: