ՀԻՍՈՒՆ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՎ ԵՌԱՊԱՏԻԿԸ, ՄԵԹԱԼՊՐԻՆՍԻ ԿՈՂՄԻՑ
Ինչպես հայտնում է ԱՐՄԵՆՊՐԵՍՍ-ը Հայ-Ռուսական հայտնի “Մեթալպրինս” ընկերության գործադիր տնօրեն, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը նույնպես արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` աշխարհասփյուռ հայությանը դիմած ուղերձին: ՀՀ նախագահին հղած նամակում Ս. Տեր-Պողոսյանը նշել Է.
ՙՄեծարգո Նախագահ, մեծ ոգեւորություն ապրեցի, երբ Դուք կոչով դիմեցիք աշխարհասփյուռ հայությանը, իրենց ներդրումը բերելու Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, որն այսօր մեր երկրի անկախության եւ անվտանգության պահպանման միակ երաշխիքն է` պայմանավորված ժամանակակից աշխարհի մարտահրավերներով: Բազում հայորդիներ կարձագանքեն Զեր կոչին եւ ես եւս պարտավոր եմ լինել նրանց շարքերում:
Հայաստանի մարզերում մեր քաղաքացիների առօրյա կյանքը չպետք է զիջի մայրաքաղաքին: Մենք գիտենք, որ մարզերի զարգացումը Զեզ համար առաջնահերթ ծրագրերի շարքում է գտնվում: Ուստի, մեծարգո Նախագահ, պատիվ ունեմ Զեզ հայտնելու, որ առաջիկա երեք տարում ես եւ իմ գործընկերները պատրաստ ենք արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում եւ սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով Լոռու մարզում ներդնել 50 միլիոն դոլար գումար: Ես եւ իմ գործընկերները ներկայումս քննարկում ենք նաեւ Հայաստանի այլ մարզերում խոշոր ներդրումներ կատարելու հնարավորությունը: Հուսով եմ, որ այդ դեպքում ներդրման գումարը կեռապատկվի՚: