Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՎԶԵԲԸ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
15/10/2009 20:08
Կիսվել

ՎԶԵԲԸ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այսօր  ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների դեպարտամենտի տնօրեն Ժան-Պատրիկ Մակկեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 16.2 մլն եվրո ներդրում է նախատեսված Երեւանի մետրոպոլիտենի արդիականացման համար, որից 11 մլն 200 հազարը` վարկային, իսկ 5 մլն-ը դրամաշնորհային միջոցներ են: Կարեւորելով ֆինանսական այս կազմակերպության հետ համագործակցությունը` քաղաքապետը նկատել է, որ Երեւանի մետրոպոլիտենում ներդրումները հույժ անհրաժեշտ են, քանի որ համակարգում խորհրդային տարիներից հետո մեծածավալ բարեկարգում չի իրականացվել, փոխարենն այդ ժամանակաընթացքում նորանոր խնդիրներ են առաջացել:
«Կարծիք կա, որ ֆինանսիստներն առաջնորդվում են գործարար սկզբունքով` եկամուտով, սակայն Ձեր այս նախառեձնությունը դուրս է տվյալ օրինաչափությունից եւ առաջին հերթին նպաստում է մարդկանց անվտանգությանը»,- հյուրերի հետ զրույցի ընթացքում նկատել է Գագիկ Բեգլարյանը:

Ընդգծելով, որ Երեւանի կառավարման նոր եղանակը համահունչ է ՎԶԵԲ-ի սկզբունքներին, հյուրերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս նպաստելու նաեւ մայրաքաղաքում այլ ծրագրերի կենսագործմանը: «Մենք նպատակ ունենք Ձեր համագործակցությամբ լուծելու Երեւանում առկա մի քանի խնդիրներ. կսկսենք մետրոպոլիտենից, իսկ հետագա համագործակցության ընթացքում կզարգացնենք նաեւ այլ ոլորտներ: Կիեւում եւ Թբիլիսիում մեր ջանքերով կանոնակարգվել է մի դեպքում քաղաքային տրանսպորտը, մյուսում` աղբահանությունը, այնպես որ` մեր գործակցությունը կարող է ավելի երկար լինել»,- ասել է Ժան-Պատրիկ Մակկեն:

Երեւանի քաղաքապետը ֆինանսիստներին հավաստիացրել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի մայրաքաղաքում զարգանան ենթակառուցվածքները եւ նպաստեն ոչ միայն բնակչությանը, այլեւ Երեւանի բյուջեն հավաքելու գործին: «Մեզ հարկավոր են այնպիսի ծրագրեր, որոնք, բացի բարեկեցությունից, նաեւ հնարավորություն տան ապահովելու հենց նույն ծառայության պահպանությունը: Պատրաստ եմ ամեն խնդրով օգնել Ձեզ, միայն թե Ձեր առաջարկը բխի երեւանցու շահերից»,- իր խոսքը եզրափակել է քաղաքապետը:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6