Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ
16/10/2009 12:42
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում ձևավորված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգը` իր իրավական, ինստիտուցիոնալ և արդյունավետության բաղկացուցիչներով, 2008-2009 թթ. ընթացքում Եվրոպայի խորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից անցել է համակողմանի գնահատում (գնահատման արդյունքների ամփոփ պատկերը կցվում է): ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) ապահովել է գնահատող խմբին մանրակրկիտ տեղեկատվության տրամադրման, Հայաստան կատարած այցի օրերին հանդիպումների կազմակերպման, հաշվետվության նախագծի մի քանի փուլերով քննարկման ու համաձայնեցման աշխատանքները: Հայաստանի գնահատման հաշվետվությունը հաստատվել է 2009 թ. սեպտեմբերին կայացած ՄԱՆԻՎԱԼ-ի լիագումար նիստում, որի արդյունքներով մեր երկրի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը բարձր գնահատականներ է ստացել: Մասնավորապես, արձանագրվել է Հայաստանի Հանրապետության էական առաջընթացը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի իրավական, ֆինանսական և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև` արդյունավետության բարձրացումը կանխարգելիչ միջոցառումներում: Դա նշանակում է, որ Հայաստանում արդյունավետորեն ներդրված են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտը կարգավորող միջազգային ստանդարտների մեծամասնությունը:  

ՖԴԿ ձևավորումը և գործառույթները

ՖԴԿ-ն Հայաստանի Հանրապետության ֆինանսական հետախուզության մարմինն է:
ՖԴԿ-ն ստեղծվել է 2005 թ.` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հիման վրա և գործում է Կենտրոնական բանկի կազմում: Կենտրոնի գործունեության նպատակն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդնումը: Այդ նպատակից բխող` Կենտրոնի օրենքով սահմանված հիմնական գործառույթներն են`

– ֆինանսական (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ և այլ) ու ոչ ֆինանսական (նոտարներ, փաստաբաններ, խաղատներ, աուդիտորներ և այլ) հաստատություններից ու անձանցից ստանում է կասկածելի գործարքների և որոշակի սահմանաչափը (20 մլն. դրամ) գերազանցող գործարքների վերաբերյալ հաշվետվություններ.

– իր մոտ առկա տարբեր տեղեկատվական աղբյուրների և շտեմարանների միջոցով իրականացնում է կասկածելի գործարքների ֆինանսական վերլուծություններ` ՓԼ/ԱՖ հնարավոր դեպքերի վերաբերյալ եզրակացություններ կատարելու համար.

– իր վերլուծության արդյունքում ՓԼ/ԱՖ կասկածները հիմնավորելու դեպքում դրանց մասին հաղորդումներ է ուղարկում իրավապահ մարմիններին` ՓԼ/ԱՖ քրեական գործեր հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:

Բացի նշված գործառույթներից, ՖԴԿ-ն իրականացնում է նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության օրենսդրության զարգացման, այդ ոլորտում ներգրավված այլ մարմինների համար ուսուցման և խորհրդատվության կազմակերպման, ներպետական և միջազգային համագործակցության համակարգման աշխատանքներ:

Կենտրոնի ջանքերի շնորհիվ 2008 թ.-ին մշակվել ու ընդունվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա շուրջ 15 օրենքներում կատարված փոփոխություններն ու լրացումները: Այս նոր օրենսդրական հենքը էապես ներդաշնակեցրել է Հայաստանի իրավական համակարգը ոլորտում գործող միջազգային ստանդարտներին, և բացի դա, լուրջ խթան է հանդիսացել նաև մեր երկրում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում կանխարգելիչ և պատժողական գործառույթների արդյունավետության բարձրացման համար:

ՖԴԿ ներպետական համագործակցությունը

Կենտրոնի ներպետական համագործակցության ապահովման համար արդյունավետ հարթակ է հանդիսանում ՀՀ Նախագահի կարգադրության հիման վրա ձևավորված  «Հայաստանի  Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի և այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովը: Ֆինանսական դիտարկումների կենտրոնն իրականացնում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը (քարտուղարությունը): Միջգերատեսչական հանձնաժողովը հանդիսանում է ինչպես խորհրդատվական բնույթի, այնպես էլ ոլորտում քաղաքականություն սահմանող մարմին: Հանձնաժողովը գումարում է տարեկան 3-4 նիստ և կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ Նախագահին: Մասնավորապես հանձնաժողովը, շնորհիվ իր լայն ընդգրկման (կազմում ներգրավված են Հայաստանում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ներգրավված բոլոր պետական մարմինները ու հաստատությունները), քննարկում և համակարգում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարում առկա առավել խնդրահարույց հարցերը, երաշխավորություններ է տալիս այս ոլորտում հետագա զարգացումների իրականացման համար: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում պետական մարմինների համագործակցությունը, միջազգային ստանդարտների ներդնումը, պետական մարմինների և հաշվետու անձանց համար ուսուցման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև անդամ գերատեսչությունների կողմից ներկայացվող այլ հարցեր:

ՖԴԿ միջազգային համագործակցությունը

Կենտրոնը 2007թ.-ից անդամակցում է ֆինանսական հետախուզության մարմիններին համախմբող միջազգային կառույցին` Էգմոնտ խմբին: Դրա շնորհիվ Կենտրոնը համակցված է Էգմոնտ խմբի տեղեկատվական ցանցին, որի միջոցով հնարավորություն ունի արագ ու անվտանգ եղանակով տեղեկատվություն փոխանակել (հարցումներ ուղարկել ու ստանալ) աշխարհի 120 երկրների ֆինանսական հետախուզության մարմինների հետ:

ՖԴԿ-ն նաև ապահովում է Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի այլ միջազգային կառույցների աշխատանքներում:

Վիճակագրություն     

2009թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ` ՖԴԿ-ում հաշվառված են հետևյալ թվով հաշվետվություն տրամադրող անձինք`

– 417 ֆինանսական հաստատություններ,

– 639 ոչ ֆինանսական հաստատություններ կամ անձինք:

Հաշվետվություն տրամադրող անձանցից ՖԴԿ-ն ստացել է`

– 294308 հաշվետվություն 20 մլն դրամի սահմանաչափը գերազանցող գործարքների վերաբերյալ, որից 69813-ը` 2009 թ. ընթացքում,

– 164 կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություն, որից 68-ը 2009 թ. ընթացքում:

Օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների հետ համագործակցության շրջանակներում ՖԴԿ-ն`

– ստացել և պատշաճ պատասխանել է 60 տեղեկատվական հարցումների, որից 16-ը 2009 թ-ի ընթացքում,

– ուղարկել է 60 տեղեկատվական հարցումներ, որից 14-ը 2009 թ-ի ընթացքում:

Իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում ՖԴԿ-ն`

– ուղարկել է 39 կասկածելի գործարքների վերաբերյալ հաղորդագրություն , որից 3-ը 2009 թ. ընթացքում,

– ստացել և պատշաճ պատասխանել է 39 տեղեկատվական հարցումների:

Այս պահի դրությամբ փողերի լվացման հանցակազմով առկա է 7 դատավճիռ, որոնցից 1-ը կայացվել է 2006 թ.-ին, իսկ մյուս 6-ը` 2009 թ. ընթացքում:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92