Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 67470.69-1.36 TOPIX - 3951.85-1.11
STOCKS CHINA:  HANG SENG - 25253.40-1.48 SSEC - 4057.78-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
04/06/2026  CBA:  USD - 368.59+0.07 GBP - 495.64-0.02
04/06/2026  CBA:  EURO - 428.71+0.67
04/06/2026  CBA:  GOLD - 52670-692 SILVER - 881.02-22.52
ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ԴՈՒՄԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ
16/10/2009 14:04
Կիսվել

ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ԴՈՒՄԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ

Պաշտոնական հրավերով Հայաստանում գտնվող ՌԴ Սվերդլովսկի մարզային դումայի պատվիրակությունը, դումայի նախագահ Նիկոլայ Վորոնինի գլխավորությամբ, հոկտեմբեր 10-ին այցելեց ՀՀ ԱԱՊ։ Պատվիրակության կազմում էր նաև «Անի–Արմենիա» հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը։ ՀՀ ԱԱՊ նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը հանգամանորեն ներկայացրեց ոչ միայն Պալատի գործառույթներն ու անելիքները, այլ ՀՀ ԱԺ–ի աշխատանքի այն ուղղությունները, որոնք վերաբերում են մասնավորապես տնտեսական օրենսդրության կատարելագործմանը։ Այդ խնդրի առնչությամբ իր նկատառումներն արտահայտեց նաև ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Հերմինե Նաղդալյանը։ Նիկոլայ Վորոնինը ներկայացրեց իրենց մարզի արտահանման պոտենցիալը և ներկրման առանձնահատկությունները՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանում համատեղ արտադրություններ հիմնել։ Նա նշեց, որ առավել նպատակահարմար կլինի Սվերդլովսկի մարզում ունենալ ՀՀ ԱԱՊ–ի ներկայացուցչություն,  որի վերաբերյալ Մարտին Սարգսյանը գոհունակություն ու պատրաստակամություն հայտնեց աջակցելու։ Իր հերթին Մարտին Սարգսյանը առաջարկեց Երևանում հիմնել Սվերդլովսկի մարզի առևտրի կենտրոն։ Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ նշված ծրագրերի իրականացման առաջին քայլը կարող է լինել մարզի և պալատի միջև համագործակցության հուշագիր ստորագրելը։ Ջերմ ու բարեկամական հանդիպման ավարտին Մարտին Սարգսյանը Նիկոլայ Վորոնինին հանձնեց ՀՀ ԱԱՊ–ի բարձրագույն պարգևը՝ Մերկուրի մրցանակը։

AMP
04/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.59
+0.07
Եվրո (EUR)
428.71
+0.67
Ռուբլի (RUR)
4.9615
-0.0293
Լարի (GEL)
138.36
+0.04
52670
-692
Արծաթ
881.02
-22.52