22/07/2008 18:56
ԵՎՍ 150 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Ինչպես տեղեկացնւմ է ԱԶԳ օրաթերթը Նախագահ Սերժ Սարգսյանի կոչին ի պատասխան մեծ թվով հայ գործարարներ հայտարարել են Հայաստանում մեծաքանակ նոր ներդրումներ կատարելու մասին: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի կոչին, հայտարարել է մինչեւ 150 մլն դոլար ներդրում կատարելու պատրաստակամության մասին: Ա. Աբրահամյանի հղած նամակում մասնավորապես ասվում է. "Մեծարգո պարոն նախագահ, ես ոգեւորված եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին ուղղված ուղերձով: Կարծում եմ, ոգեւորված է սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ: Մենք գնահատում ենք Ձեր ջանքերը Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներն օր առաջ լուծված տեսնելու գործում: Ձեր պաշտոնավարման 100 օրվա դինամիկան հույս է ներշնչում, որ նաեւ մեր մասնակցությամբ մի օր կտեսնենք մեր երազած Հայաստանը` բարեկեցիկ, սոցիալական խնդիրներից ձերբազատված, մրցունակ տնտեսությամբ եւ երաշխավորված կայուն անվտանգությամբ: Այսօր եկել է ժամանակը, որ հայրենիքի շենացման գործում սփյուռքի ներգրավվածությունն ու դերն էապես բարձրանան: Ես եւս որոշել եմ արձագանքել Ձեր կոչին. առաջիկայում պատրաստվում եմ 150 միլիոն դոլար ներդնել Հայաստանում տնտեսական նոր նախաձեռնությունների իրականացման գործում: Անշուշտ, շարունակելու եմ նաեւ ուշադրության կենտրոնում պահել հայաստանյան ստեղծագործական միությունների, գիտական եւ այլ հաստատությունների իմ կողմից արդեն աջակցվող ծրագրերը:
Այսօր իսկապես ժամանակն է միանալու եւ միասին լուծելու մայր Հայաստանում առկա այն խնդիրները, որոնք մինչ օրս չի հաջողվել մեզ լուծել":
Այսօր իսկապես ժամանակն է միանալու եւ միասին լուծելու մայր Հայաստանում առկա այն խնդիրները, որոնք մինչ օրս չի հաջողվել մեզ լուծել":
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
18:00 07/09/26
16:26 07/09/26
15:16 07/09/26
