Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ – IFC-Ն (ՄՖԿ) ԲԱՆԿԻՆ ԿՕԳՆԻ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՌԻՍԿԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
19/10/2009 11:10
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ – IFC-Ն (ՄՖԿ) ԲԱՆԿԻՆ ԿՕԳՆԻ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՌԻՍԿԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արդշինինվեստբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) բանկի  հետ ստորագրել է խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի այն կաջակցի բանկի ռիսկերի կառավարման համակարգի բարելավմանը և փոքր ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը:

Պայմանագիրը հանդիսանում է տարածաշրջանում ճգնաժամին արձագանքելու IFC-ի ավելի լայն նախաձեռնության մաս, որն ուղղված է բանկային ոլորտի կայունացմանը:     

Արդշինինվեստբանկը Հայաստանում երեք առաջատար բանկերից մեկն է և ունի մասնաճյուղերի լայն ցանց: Առկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում` բանկը IFC-ի  խորհրդատվական օժանդակությամբ կկարողանա առավել արդյունավետորեն կառավարել «չաշխատող» վարկերը, մեղմացնել ռիսկերը, միաժամանակ ակտիվացնելով տնտեսության մասնավոր հատվածին և ՓՄՁ-ներին ուղղված վարկային միջոցների տրամադրման գործընթացները`  ուղղված տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

«Որպես առաջատար հայկական բանկ` իր հիմնադրման օրվանից, Արդշինինվեստբանկը մեծ կարևորություն է տալիս ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին», – նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Բալասանյանը: «Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը IFC-ի հետ և համոզված ենք, որ IFC-ի փորձագետների խորհրդատվության կիրառման արդյունքները մեր հաճախորդներին տեսանելի կլինեն մոտ ապագայում»:

IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկն ասաց. «Մենք ուրախ ենք, որ օգնում ենք Հայաստանի խոշորագույն բանկերից մեկին հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը և ավելացնել իր գործառնությունների կայունությունը: Դա կնպաստի երկրում տնտեսական աճի լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը»:  

IFC-ն,  հանդիսանալով զարգացող երկրներում մասնավոր հատվածում ներդրումներ կատարող խոշորագույն բազմակողմ ֆինանսական կազմակերպություն, սկսել է նպատակային նախաձեռնությունների մի լայն շրջանակ` օգնելու մասնավոր հատվածի ձեռնարկություններին հաղթահարել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը: Այդ նախաձեռնությունները նպատակաուղղված են համակարգելու առանձին կազմակերպությունների հակաճգնաժամային քայլերը, նպաստելու այլ կազմակերպություններից միջոցների ներգրավմանը և IFC-ի ներդրումային ու խորհրդատվական ծառայությունների միջոցով ճգնաժամի ազդեցությանն առավել ենթարկված ոլորտներին նպատակային աջակցության տրամադրմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ifc.org/financialcrisis:

Բացի Հայաստանում առանձին հաճախորդներին տրամադրվող խորհրդատվական և ներդրումային ծառայություններից, IFC-ն տարածաշրջանում ֆինանսական հատվածի ղեկավարների համար կազմակերպում է նաև վարկային ռիսկի գնահատման և վերլուծության վերաբերյալ սեմինարներ:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն մարդկանց համար հնարավորություններ է ստեղծում  խուսափել աղքատությունից և բարելավել իրենց կենսամակարդակը: Մենք խթանում ենք կայուն տնտեսական աճը զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը և տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի հաղթահարման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը: Մեր նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում կազմել են 14,5 միլիարդ դոլար, նպաստելով կապիտալի հոսքին դեպի զարգացող երկրներ ֆինանսական ճգնաժամի ընթացքում:

2003թ. հիմնադրված Արդշինինվեստբանկը Հայաստանում խոշորագույն և առավել հաջողակ բանկերից մեկն է, որի ակտիվների ընդհանուր արժեքը 2009թ. հունիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 320 մլն դոլար: Բանկն իր կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին տրամադրում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ` որպես ռազմավարական նպատակ ունենալով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությունը: Բանկն ունի 55 մասնաճյուղ Հայաստանում և մեկ գրասենյակ Փարիզում:

AMP
08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92