Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
ՆՈՐ ԵՎ ՄԱՏՉԵԼԻ ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ BEELINE-Ի ԿՈՂՄԻՑ
22/07/2008 22:16
Կիսվել

ՆՈՐ ԵՎ ՄԱՏՉԵԼԻ ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ BEELINE-Ի ԿՈՂՄԻՑ

Beeline-ը առաջարկում է CDMA ֆիքսված կապի իր բաժանորդներին նոր ինտերնետային ծառայություն: Վճարելով ամսական ֆիքսված բաժանորդային վարձ` CDMA հեռախոսակապի բաժանորդները կստանան դեպի Ինտերնետ մուտքի հնարավորություն և կկարողանան օգտվել արագ և որակյալ ինտերնետային ծառայությունից` առանց բեռնավորվող ինֆորմացիայի ծավալների սահմանափակման:

Ծառայությունը հնարավորություն է տալիս.

  • տվյալների ստացում և փոխանցում մինչև 115,2 կբ/վ արագությամբ,
  • դեպի Ինտերնետ մուտքի ծառայություն առանց լրացուցիչ սարքի` մոդեմի ձեռքբերման, օգտագործելով CDMA ցանցին բաժանորդագրվելիս Beeline-ի կողմից տրամադրված CDMA հեռախոսասարքը,
  • այն պահերին, երբ տեղի չի ունենում տվյալների ստացում/փոխանցում` օգտվել հեռախոսից զանգեր կատարելու համար` միացած մնալով Ինտերնետին,
  • ֆիլմեր, երգեր բեռնավորել, ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ և պարզապես ճամփորդել Ինտերնետում, մուտք դեպի Ինտերնետ` առանց օգտագործվող ծավալների սահմանափակումների:

Ծառայության մատուցման կարգը.

Ծառայությունը մատուցվում է միայն Beeline-ի CDMA ֆիքսված ցանցի բաժանորդներին: Ծառայությունը մատուցվում է բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա, որը անհրաժեշտ է ներկայացնել Beeline-ի վաճառքի գրասենյակ: Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդը իր անձնագրով պետք է ներկայանա Beeline-ի մոտակա վաճառքի գրասենյակ, լրացնի համապատասխան դիմումը "CDMA Ինտերնետ" ծառայությունից օգտվելու համար:
Այն դեպքերում, երբ բաժանորդը հանդիսանում է իրավաբանական անձ, նրա լիազորված անձը պետք է ներկայացնի կնիքով հաստատված նամակ, նշելով հեռախոսահամարը` "CDMA Ինտերնետ" ծառայությունից օգտվելու համար:

Դիմումը լրացնելուց (ֆիզիկական անձանց համար) կամ համապատասխան նամակը ներկայացնելուց (իրավաբանական անձանց համար) հետո, պարտքերի բացակայության դեպքում, բաժանորդի հետ կնքվում է "CDMA Ինտերնետ" ծառայության մատուցման պայմանագիր:

Ծառայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար բաժանորդները կարող են զանգահարել 0800 0611 անվճար հեռախոսահամարով:

 

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78