Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00-2.00 EUR SELL - 438.00-2.00
OIL:  BRENT - 93.32+10.66 WTI - 91.27+14.13
COMEX:  GOLD - 5146.10+1.60 SILVER - 83.82-0.25
COMEX:  PLATINUM - 2151.80-0.55
LME:  ALUMINIUM - 3446.00+7.87 COPPER - 12862.00-1.88
LME:  NICKEL - 17469.00+1.80 TIN - 50065.00-6.74
LME:  LEAD - 1953.00-0.46 ZINC - 3298.00-0.57
FOREX:  USD/JPY - 157.74+0.17 EUR/GBP - 1.1618+0.01
FOREX:  EUR/USD - 1.1618+0.01 GBP/USD - 1.3411+0.35
STOCKS RUS:  RTSI - 1138.17+0.04
STOCKS US: DOW JONES - 47501.55-0.95 NASDAQ - 22387.68-1.59
STOCKS US: S&P 500 - 6740.02-1.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 52728.72-5.20 TOPIX - 3575.84-3.80
STOCKS CHINA:  HANG SENG - 25408.46-1.35 SSEC - 4096.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10284.75-1.24 CAC40 - 7993.49-0.65
STOCKS EUR:  DAX - 23591.03-0.94
09/03/2026  CBA:  USD - 377.29-0.02 GBP - 503.49+0.12
09/03/2026  CBA:  EURO - 436.15-0.66
09/03/2026  CBA:  GOLD - 62198+282 SILVER - 998.8-22.8
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՔԱՋԱԼԵՐԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
19/10/2009 16:26
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՔԱՋԱԼԵՐԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչ-տնօրեն դոկտոր Նգոզի Օկոնջո-Իվիլան  հոկտեմբերի 18-ին  ավարտել է իր երկօրյա այցը Հայաստան` Հարավային Կովկաս իր առաջին ուղեւորության շրջանակներում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀԲ հայաստանյան գրասենյակից, այցի նպատակն էր քննարկել Հայաստանի իշխանությունների, գործարար շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը, դրա հետեւանքները մեղմացնելու ու կայուն տնտեսական աճ ապահովելու ուղիները:

Դոկտոր Օկոնջո-Իվիլան հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարության տնտեսական թիմի առանցքային անդամների հետ: Քննարկումների հիմնական թեման երկրի գործընկերության ռազմավարության (ԵԳՌ) նոր ծրագրի ներդրման առաջընթացն ու կայուն աճ ապահովելու գործում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն էին:

Նրա գնահատմամբ, Հայաստանը ճիշտ է արձագանքել ճգնաժամին, որը սկսվել է ոչ նրա մեղքով: Բացի այդ, Հայաստանը թեւակոխել է ճգնաժամ որոշակի ուժեղ կողմերով` շնորհիվ լավ կապիտալացված ու լիկվիդային բանկային համակարգի, պետական պարտքի ցածր մակարդակի, փոքր ֆիսկալային դեֆիցիտի:

Այդուհանդերձ, ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին, քանի որ նրա զարգացումը կախված է տնտեսության մի քանի հատվածներից եւ ներդրումների ֆինանսավորման համար անհրաժեշտ արտասահմանյան փոխանցումներից: Ճգնաժամը հնարավորություն է ընձեռել Հայաստանին փորձել հաղթահարել երկրում արմատավորված ու փոխկապակցված խնդիրները, որոնց թվում են թափանցիկության ավելացումը, արհեստական մենաշնորհների վերացումը` մրցակցությունն իսկապես ուժեղացնելու նպատակով, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, հարկային ու մաքսային վարչարարության արմատական բարելավումը:

«Հայաստանը պետք է դիմակայի այս մարտահրավերներին, որպեսզի կարողանա ներդրումներ ներգրավել, դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, հզորացնել իր ապագա հնարավորությունները, ներուժը եւ ժողովրդի գործարար որակները»,- ասել է դոկտոր Օկոնջո-Իվիլան:

Նա նաեւ ծանոթացել է Հայաստանում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերին: Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ կսվեցին իրականացվել արագ ընթացակարգերով  ծրագրեր` որպես հրատապ պատասխան համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Դոկտոր Օկոնջո-Իվիլան այցելել է նաեւ Արագածոտնի մարզ, հանդիպել ծրագրերի շահառուների հետ:

Երնջաթափ գյուղում նա հանդիպել ու զրուցել է բնակիչների հետ, որոնք առաջնահերթ են համարել համայնքային կենտրոնի վերակառուցումն ու ընդլայնումը` ծրագիր, որն իրականացնում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը (ՀՍՆՀ): Ծրագիրը շուտով կավարտվի, եւ նոր կենտրոնը` իր արարողությունների սրահով, գրադարանով, բժշկական կենտրոնով, վարչական մասով, կծառայի գյուղի կարիքներին:      

Դոկտոր Օկոնջո-Իվիլան նաեւ եղել է Վարդենուտ ու Արա գյուղերում, որտեղ վերակառուցվել է համայնքները մայրուղուն միացնող 3,5 կմ ճանապարհ: Նախագիծը, որն իրականացվում է Կենսական ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում, մոտենում է ավարտին` զգալիորեն կրճատելով գյուղմթերքը շուկա հասցնելու տրանսպորտային ծախսերը, մեծացնելով գյուղացիների մրցունակությունն ու բարելավելով նրանց կենսամակարդակը, նոր աշխատատեղեր ստեղծելով տեղերում:
Աղցք գյուղում Դոկտոր Օկոնջո-Իվիլան այցելել է բնակիչների կողմից  կարեւորվող` գյուղի գազիֆիկացումն իրականացնող ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գյուղական ձեռնարկությունների եւ փոքր առեւտրական գյուղատնտեսության զարգացման ծրագրի կողմից: Արդեն ավարտված այս ծրագիրը գյուղացիների, հատկապես` կանանց համար, ավելի լավ ու ավելի ապահով ձմեռային ջեռուցման ու խոհանոցային պայմաններ կապահովի, կստեղծի աշխատանքի նոր հնարավորություններ:

Ոսկեհատ գյուղում նա այցելել է վերջերս հիմնված «Աշտարակ ձու» թռչնաբուծարանը, որտեղ ներդրված նոր տեխնոլոգիաները կրճատել են արտադրական ծախսերը եւ նոր աշխատատեղեր բացել շրջակա գյուղերի տղամարդկանց ու կանանց համար:

«Համաշխարհային բանկը հպարտ է, որ համագործակցել է կառավարության ու տեղական համայնքների հետ այս տպավորիչ ծրագրերի իրականացման գործում, որոնք մի տեղ նոր տնտեսական հնարավորություններ են ստեղծել մարդկանց համար, իսկ մեկ այլ վայրում մատչելի են դարձրել սոցիալական ծառայությունները` միաժամանակ տնտեսական ծանր պայմաններում նոր աշխատատեղեր ստեղծելով տեղացիների համար,- ասել է Դոկտոր Օկոնջո-Իվիլան: – Սակայն շատ կարեւոր է, որ այս ներդրումներն անուշադրության չմատնվեն, եւ կենտրոնական ու տեղական իշխանությունները հոգան դրանց շահագործման մասին` համապատասխան ֆինանսավորում հատկացնելով»:
Հանդիպելով գործարար շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայցուցիչների հետ` Դոկտոր Օկոնջո-Իվիլան ընդգծել է, որ ՀԲ-ն բարձր է գնահատում այդ խորհրդակցությունները եւ վճռական է ակտիվորեն շարունակելու հասարակության հետ ներկայումս ընթացող երկխոսությունը` լինի դա ՀԲ աջակցությամբ իրականացվող անհատական, թե ավելի մեծ համատեքստում` տնտեսական ու սոցիալական հնչողությամբ ծրագիր:  ՀԲ-ն նաեւ շարունակելու է քաջալերել կառավարությանն աշխուժացնելու իր երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ Հայաստանի առաջընթացի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում:         

Դոկտոր Օկոնջո-Իվիլայի այցը Համաշխարհային բանկը համարում է կարեւոր քայլ Հայաստանի հետ գործընկերությունը խորացնելու, ընդլայնելու գործում: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Դոկտոր Օկոնջո-Իվիլան մասնակցել է Երեւանում Համաշխարհային բանկի նոր գրասենյակի բացմանը: 

ՀԲ-ն նոր ԵԳՌ-ն իր խորհրդին ներկայացրեց 2009 թ. հունիսին:  Ծրագիրը նախատեսում է ՄԶԸ/ՄՎԶԲ-ի գծով 545 միլիոն դոլարի նոր վարկ 2009-2011 թթ. եւ 120-160 մլն դոլարի ներդրումներ IFC-ի գծով: Դրա նպատակը Հայաստանում տնտեսական աճը վերականգնելն ու աղքատների վրա ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելն է: Դա նաեւ կոչված է օգնելու Հայաստանին ավելի մրցունակ տնտեսության հիմքեր դնելու գործում, ինչը դիվերսիֆիկացված ու կայուն տնտեսական աճի կարեւորագույն պահանջներից է: Ընթացիկ փաթեթը բաղկացած է 21 ակտիվ ծրագրերից 506, 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: 

1993 թվականից Համաշխարհային բանկը Հայաստանում ֆինանսավորել է 54 ծրագիր` 1,3 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:

09/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.29
-0.02
Եվրո (EUR)
436.15
-0.66
Ռուբլի (RUR)
4.8215
+0.0448
Լարի (GEL)
137.62
-0.59
62198
+282
Արծաթ
998.8
-22.8