ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ. ՎԵՐՋԱՊԵՍ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ինչպես արդեն գրել ենք, այսօր, Երեւանի Գարեգին Նժդեհի 7 հասցեում այսօր բացվեց Հայփոստի համար 6 նորացված փոստային բաժանմունքը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատուրյանը, այլք:
Շնորհավորելով վերակառուցված բաժանմունքի բացման կապակցությամբ` Գ. Սարգսյանը հավաստիացրեց, որ եկող տարի նույնպես շարունակվելու են ընկերության զարգացման աշխատանքները: «Վերջապես փոստային բաժանմունքներում կստեղծվեն արդիական պայմաններ` քաղաքացիներին լավագույնս սպասարկելու համար»,- ասաց նա: Գ. Սարգսյանի խոսքով, նախարարությունն անհրաժեշտության դեպքում կկատարի աշխատանքներ` «Հայփոստի» ծառայություններն ընդլայնելու եւ զարգացնելու համար: