ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 18.3%-ՈՎ. ԱՆԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն (Համախառն Ներքին Արդյունք) կրճատվել է 18.3%-ով և կազմել 2123218.4 միլիոն դրամ: Սեպտեմբեր ամսի ընթացքում` օգոստոսի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 4.8%-ով: Հատկանշական է, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ ՀՀ ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճում է 0.1%-ով:
Հիշեցնենք, որ ֆինանսատնտեսական ճագնաժամի պատճառով 2009թ.-ի սկզբից ՀՀ ՀՆԱ-ն կտրուկ կրճատվել է և իր ամենացածր կետին հասել է հուլիս ամսին, երբ կրճատումը կազմեց 18.5%: