ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – AMGT26204105 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հոկտեմբերի 20-ին բանկում կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26204105 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է1 444 000 000 դրամ, այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 1 334 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 40 000 000 դրամ: Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 70 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը 1 000 000 000 դրամ է, տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 7.1429, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 6.7481%:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր: