ՀՀ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 27,9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ ներմուծման ծավալները կրճատվել են 27,9%-ով և կազմել 2251.6 մլն դոլար կամ 805.2 մլրդ դրամ, ընդ որում սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ ներմուծման ծավալներն աճել են շուրջ 3,3%-ով:
Նշենք, որ ՀՀ ներմուծման ծավալների առավել մեծ անկում գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին, երբ այս ցուցանիշի անկումը կազմել էր ավելի քան 29,9%: