
ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄՈՒՄ Է 98 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 12,0%-ով և կազմել 98369 դրամ, ընդ որում միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,9%-ով: