
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 30,7%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 30,7%-ով և կազմել 2732.3 մլն դոլար կամ 978.5 մլրդ դրամ, ընդ որում միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 7,1%-ով:
Նշենք, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալների առավել մեծ անկում գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին, երբ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել էր 33,7%-ով: