
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT5221A107 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, 2009թ. հոկտեմբերի 22-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5221A107 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 280 000 000 դրամ: Այդ թվում դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը 1 240 000 000 դրամ է, ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 40 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 8.3349% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 7.8040%:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: