
ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴԻՑ ԱՎԵԼ ՀԱՍՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում` նպատակ ունենալով տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու եւ դրանից բխող պարտադիր աուդիտ անցկացնելու պահանջը սահմանել առայժմ այն կազմակերպությունների համար, որոնց հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը։