Տնտեսական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 455.00+0.00
OIL:  BRENT - 70.07+1.10 WTI - 68.24+0.89
COMEX:  GOLD - 3301.70-1.20 SILVER - 36.77-0.65
COMEX:  PLATINUM - 1381.80+0.14
LME:  ALUMINIUM - 2586.00+0.49 COPPER - 9790.50-0.40
LME:  NICKEL - 15042.00-0.89 TIN - 33397.00+0.34
LME:  LEAD - 2056.50+0.98 ZINC - 2720.50+1.34
FOREX:  USD/JPY - 147.1+0.75 EUR/GBP - 1.1704-0.37
FOREX:  EUR/USD - 1.1704-0.37 GBP/USD - 1.357-0.45
STOCKS RUS:  RTSI - 1110.51+0.68
STOCKS US: DOW JONES - 44240.76-0.37 NASDAQ - 20418.46+0.03
STOCKS US: S&P 500 - 6225.52-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8854.18+0.54 CAC40 - 7766.71+0.56
STOCKS EUR:  DAX - 24206.91+0.55
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է
22/10/2009 15:27
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ահսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրի հավանությունն է ստացել «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Դրա ընդունումը պայմանավորված է ապրանքային նշանների իրավական պահպանության համակարգի կատարելագործմամբ, ինչպես նաեւ մտավոր սեփականությանը վերաբերող ՀՀ օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կարեւորելով խնդիրը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս նախագիծը քննարկել ենք նաեւ շահագրգիռ ձեռնարկությունների ղեկավարների հետ, լսել նրանց կարծիքները, մտահոգությունները։ Դեռեւս երկու ամիս առաջ հանձնարարական էր տրված, որպեսզի էկոնոմիկայի նախարարությունը շարունակի այդ աշխատանքը, եւ ինձ զեկուցել են, որ դա ամբողջ ծավալով կատարված է։ Կան ձեռնարկություններ, որոնք ունեն խնդիրներ այս օրենքի նախագծի հետ, սակայն եվրոպական երկրների օրինակը նրանց հարցերին տալիս է բավական հստակ պատասխաններ, թե ժամանակակից աշխարհն ինչպես է կարգավորում այդ խնդիրները։ Մենք պետք է այս ճանապարհով գնանք։ Կարծում եմ` ճիշտ կլինի, որպեսզի այս նախագիծը ներկայացվի նաեւ հանրությանը։

Նաեւ մի խնդիր կա, որն արծարծվեց վերջերս։ Հայաստան ժամանած Խարկովի պատվիրակությունը, մասնավորապես Խարկովի հայտնի գործարաններից մեկի տնօրենը, խնդրեց մեզ, որպեսզի օգնենք, որ կարողանա իր ավանդական ապրանքները` շոկոլադ, տարբեր տորթեր, իրացնել Հայաստանում։ Այժմ չեն կարողանում այստեղ վաճառել, որովհետեւ նրանց մրցակիցը Հայաստանում գրանցել է ապրանքային այդ նշանները։ Դրանցով ոչինչ չի արտադրում, ուղղակի իր նպատակն է եղել մրցակիցներին դաշտից դուրս մղել։ Նման բողոքներ մենք ստացել ենք նաեւ Ռուսաստանի մեր գործընկերներից, եւ եթե մենք այստեղ խնդիրը չշտկենք, նրանք համանման միջոցներ կիրականացնեն մեր արտադրողների նկատմամբ։ Եվ կարծում եմ, որ այս հարցը պետք է դարձնենք քննարկման առարկա, քանի որ խոստացել ենք, որ մեր գործընկերներին կպատասխանենք, թե ինչպես ենք այս հարցը լուծում»։

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81