
ՀԱՅ ԲԱՆԿՐԻՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԵԿ ՏԱՐՈՎ. ԱՅՆ ԿԿԱՅԱՆԱ 2010-ԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որի համաձայն` Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների ազգությամբ հայ բանկիրների 2009թ. ընթացքում նախատեսված համաժողովը հետաձգվել է 2010թ., երբ տեղի են ունենալու նաեւ ազգությամբ հայ գործարարների, սրտաբանների եւ Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական համաժողովները։ Համապատասխան ֆինանսավորում նախատեսված է ՀՀ 2010թ. պետբյուջեի նախագծում։